Ռուսական ռազմանավը նախազգուշական կրակ է բացել բրիտանական զբոսանավի ուղղությամբ

Ռուսական «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը Լա Մանշ նեղուցում նախազգուշական կրակ է արձակել բրիտանական զբոսանավի ուղղությամբ, հայտնում է Sky News-ը:

Միջադեպը գրանցվել է այն բանից հետո, երբ նավերը մոտեցել են միմյանց, ինչից հետո բրիտանական զբոսանավի անձնակազմը կապ է հաստատել Ֆրանսիայի իշխանությունների հետ։ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կազմում գտնվող ֆրեգատը վերջին շաբաթների ընթացքում գործողություններ է իրականացնում Մեծ Բրիտանիայի տարածքային ջրերի հարևանությամբ՝ միաժամանակ զբաղվելով «ստվերային» նավթային տանկերների ուղեկցման աշխատանքներով, հավելում է Թը Թելեգրաֆը։

Leave a Comment