Ֆիդանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը

Ադրբեջանի և Հայաստանի միջև Խաղաղության հաստատումը կարող է նոր դռներ բացել, այսօր Մոսկվայում, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավար Հաքան Ֆիդանը` նշելով «հարաբերությունների կարգավորման գործընթացը գոհացնում է մեզ»։

«Այդ երկրների միջև, ըստ էության, խաղաղություն է հաստատվել և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը գործնական դրսևորումներ են ստանում», – նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ֆիդանը նաև պնդել է, որ Անկարայում վստահ են՝ Հարավային Կովկասում առկա խնդիրները պետք է լուծվեն՝ «հարևան, տարածաշրջանային պետությունների մասնակցությամբ»։ «Այս առումով խիստ կարևոր է 3+3 ձևաչափը», – նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Leave a Comment