
Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար:
Այս պահին հայտնի չէ, թե ինչ քրեական գործի հետ է կապված միջնորդությունը: «Ազատությունը» փորձում է մանրամասները ճշտել դատախազությունից
Դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել նաև ԿԸՀ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար: