«Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը շաբաթներ կտևի»․ #FT

«Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը շաբաթներ կտևի»․ #FT

Նավատերերը մի քանի շաբաթ Հորմուզի նեղուցով տարանցումը չեն վերսկսի, մինչև չհամոզվեն ԱՄՆ-Իրան գործարքի շոշափելիության մեջ, Financial Times-ին ասել է աշխարհի խոշորագույն լցանավային օպերատոր Mitsui OSK Lines-ի գլխավոր տնօրեն Ջոտարո Թամուրան։

«Անհրաժեշտ է, որ ոչ թե պարզապես համաձայնագիր կնքել, այլ այնպես անել, որ այն շոշափելի լինի և արտացոլի Հորմուզի նեղուցում տիրող իրական իրավիճակը, որպեսզի նավագնացության ընկերությունները կարողանան հարմարավետորեն նավարկել նեղուցով… Հաշվի առնելով վերջին մի քանի ամիսների իրադարձությունները, կարծում եմ՝ այն կարող է տևել առնվազն մի քանի շաբաթ, կամ նույնիսկ մեկ ամիս»,- Թամուրայի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։

Leave a Comment