Երեխաների՝ Փամբակ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ – armeniatoday.am

Երկու երեխաների՝ Փամբակ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ավդալյանը չհստակեցրեց, թե ինչ հատկանիշներով է հարուցվել քրվարույթը։

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել էր Լոռու մարզի Փամբակ գետի տարածքում անհետացած 7 և 13 տարեկան քույրերի որոնողական աշխատանքները շարունակելու մասին:
Նրանց անհետացման մասին տեղեկությունը տարածվել էր հունիսի 14-ին, որոնողական աշխատանքներն սկսվել էին նույն օրը։

Leave a Comment