Ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի առաջին տուրում Բելգիայի և Եգիպտոսի ազգային հավաքականները ոչ-ոքի խաղացին: Սիեթլի «Լյումեն Ֆիլդ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Հաշիվը 19-րդ րոպեին բացեցին եգիպտացիները. տուգանային հրապարակից դուրս կատարած հիանալի հարվածով աչքի ընկավ Էմամ Աշուրը: Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, ով այդ օրը նշում էր իր 34-ամյակը։
Բելգիացիներին հաջողվեց խուսափել պարտությունից երկրորդ խաղակեսում։ 66-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ բելգիացիների հարձակվող Ռոմելու Լուկակուն, և խաղադաշտում հայտնվելուց ընդամենը 23 վայրկյան անց նրա ներկայությունը ճակատագրական եղավ: Եգիպտոսի հավաքականի պաշտպան Մոհամեդ Հանին, փորձելով ընդհատել եզրային հարվածը ու թույլ չտալ, որ գնդակը հասնի արագացում վերցրած Լուկակուին, այն պատահաբար շեղեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ: