Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ համագործակցության ընթացքին




Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.


«Այսօր Փարիզում հանդիպել եմ Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։


Կատրին Վոտրենը շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: 


Բարձր ենք գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը՝ կարևորելով ձևավորված արդյունավետ գործընկերության հետագա ամրապնդումն ու զարգացումը։


 


Զրույցի ընթացքում անդրադարձանք երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքին, զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային  և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»:


 



 


 



 


 

Leave a Comment