«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մայիսի 29-ին դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ Ալեն Սիմոնյանի։
Սամվել Կարապետյանը հայցապահանջով խնդրում է Ալեն Սիմոնյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալը, ինչպես նաև նրանից որպես փոխհատուցում բռնագանձել 6 միլիոն դրամ:
Ինչպես տեղեկանում է Auroranews.am-ը` Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, գործը դատարան ստացվելու օրը մակագրվել է դատավոր Վահագն Թորոսյանին։
Հունիսի 8-ին վերջինիս կողմից որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
Հավելենք՝ ներկա պահին գործով նախնական դատական նիստեր դեռևս նշանակված չեն։