«Բարսելոնայի» երկրպագուները սուլել են Կուկուրելյային Իսպանիայի հավաքականի խաղում

Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելյան, ով վերջերս է համալրել Մադրիդի «Ռեալի» շարքերը, արժանացել է «Բարսելոնայի» երկրպագուների ցասումին Աշխարհի 2026 թվականի առաջնության խաղում։

ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի «Մերսեդես-Բենց Սթեդիում» արենայում կայացած Իսպանիա — Կաբո-Վերդե (0:0) հանդիպման ընթացքում տրիբունաներում գտնվող իսպանացի երկրպագուների մի ստվար զանգված անընդհատ սուլել է Կուկուրելյային։ Ամեն անգամ, երբ պաշտպանը դիպչել է գնդակին, երկրպագուները սուլել են նրան, և նրա հասցեին վանկարկել «Հուդա»։

Ըստ հեղինակավոր The Athletic պարբերականի՝ ակցիայի հեղինակները եղել են կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուները։

Նման արձագանքը պայմանավորված է ֆուտբոլիստի վերջին տրանսֆերով։ Երկուշաբթի Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել էր լոնդոնի «Չելսիից» Մարկ Կուկուրելյայի տեղափոխության մասին։ Գործարքի արժեքը կազմել է 55+5 միլիոն եվրո։

Բանն այն է, որ Իսպանիայի հավաքականի պաշտպանը հանդիսանում է հենց «Բարսելոնայի» ակադեմիայի սան: Նա կատալոնական ակումբի համակարգում հանդես է եկել 2012-ից 2020 թվականներին, ինչն էլ առիթ է դարձել կատալոնացի ֆանատների կոշտ արձագանքի համար։

Leave a Comment