ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում, որ Իրանում բռնի ռեժիմի փոփոխությունը հնարավոր է, քանի որ, նրա կարծիքով, նման փորձերը երբեք հաջողությամբ չեն պսակվում։
«Ես չեմ հավատում ռեժիմի փոփոխությանը։ Գիտեք, ես տարիներ շարունակ տեսել եմ ռեժիմի փոփոխություն։ Այն երբեք չի աշխատում», – ասել է Թրամփը Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ , որի մամուլի հետ զրույցը ուղիղ հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։