
14:19 16.06.2026
Փրկարար ծառայությունն անցկացրել է ուսուցողական միջոցառումներ
ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները մայիս ամսին մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատություններում և կազմակերպություններում անցկացրել են հատուկ տակտիկական և օբյեկտային ուսումնավարժանքներ, արտապլանային վարժանքներ, սեմինարներ ու գործնական պարապմունքներ։ Մասնակիցները ծանոթացել են հրդեհաշիջման միջոցների առանձնահատկություններին, կիրառման կանոններին, հրդեհի օջախների մեկուսացմանն ու հրդեհի տարածման կանխարգելմանն ուղղված հիմնական միջոցառումներին, նաև կիրառելով հրդեհաշիջման առաջնային միջոցները՝ […] …

13:45 16.06.2026
Արաքսիա Սվաջյանը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Ընթացքի մեջ է 2026 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը. դիմորդներն այսօր քննություն են հանձնում օտար լեզուներից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 57 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝ հետևելու քննական գործընթացին: Քննության մեկնարկից առաջ նախարարի տեղակալը շրջել է քննասենյակներում և զրուցել […] …

12:48 16.06.2026
Հունիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել և ելույթով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է ՀՀ կողմից տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված կառուցողական օրակարգին: Կարևորվել է ՍԾՏՀԿ-ի և դրա […] …