Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել երկու երկրների ղեկավարների կողմից սահմանված ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել մեր ղեկավարների կողմից սահմանված ուղղությամբ։ Այս առումով մեր հարաբերությունները հասնում են ինստիտուցիոնալացման մակարդակի», – հայտարարել է Ֆիդանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։