Ի՞նչ նվեր կստանա Գեյջին Արման Ծառուկյանից

UFC-ի թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն Ջասթին Գեյջին մտադիր է Արման Ծառուկյանից ստանալ խոստացված RAM մակնիշի նոր ամենագնացը: Այս մասին հայտնում է «Спорт Шредингера»-ն։

Հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը խոստացել էր ամերիկացուն նվիրել այդ ավտոմեքենան, եթե նա կարողանար հաղթել իսպանացի Իլիա Թոփուրիային՝ Սպիտակ տան մոտ կայացած աննախադեպ UFC Freedom 250 մրցաշարում։

«Թերևս վերցնեմ RAM-ը։ Ինձ հենց ժամանակն է փոխել պիկապս։ Նախորդը գնել էի 2020 թվականին, երբ հաղթեցի Թոնի Ֆերգյուսոնին։ Այնպես որ, թող ուղարկի»,- հաղթանակից հետո հայտարարել է Գեյջին։

Ուշագրավ է, որ մենամարտից առաջ Ծառուկյանի ընկերը 1 միլիոն դոլար խաղադրույք էր կատարել Գեյջիի հաղթանակի վրա, իսկ վերջնական շահումը կազմել է 5,7 միլիոն դոլար։

UFC-ի գործադիր տնօրեն Դանա Ուայթը նույնպես ժպիտով է արձագանքել այս իրավիճակին՝ նշելով, որ 5,7 միլիոն դոլարի շահումը լուրջ հարված էր բուքմեյքերական գրասենյակի համար։ ԱՄՆ-ում RAM 1500 հանրաճանաչ մոդելի արժեքը տատանվում է 40-ից 90 հազար դոլարի սահմաններում։

Leave a Comment