
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իրանը բանակցություններում «մատների վրա է խաղացրել» նախագահ Դոնալդ Թրամփին՝ օգտվելով պատերազմն ավարտելու նրա մեծ ցանկությունից: Այս մասին գրում է Euronews-ը։
Բոլթոնի խոսքով՝ արդյունքում Իրանն ստացել է շատ ավելի նպաստավոր պայմաններ։
«Նրանք նրան ուղղակի մատների վրա են խաղացրել։ Հենց դրա շնորհիվ էլ նրանք (Իրանը ) ստացան իրենց ուզած գործարքը», – ասել է Բոլթոնը։
Նա հավելել է, որ Թրամփի հիմնական մտահոգությունը էներգակիրների գներն են, այլ ոչ թե համաձայնագրի աշխարհաքաղաքական հետևանքները։