ԱՄՆ-ում կործանվել է հերթական ռազմական ինքնաթիռը


Միջազգային


Կալիֆոռնիայի Էդվարդս ռազմաօդային բազայից թռիչքից կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչը։ Այս մասին հայտնել է բազայի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։

Զոհերի մասին տեղեկություններ չկան: Fox News-ի տվյալներով՝ վթարի վայրում սև ծխի ամպ է երևում։

B-52 Stratofortress-ը ամերիկյան բազմաֆունկցիոնալ ռազմավարական ռմբակոծիչ է, որը մշակվել է Boeing-ի կողմից: Այն առաջին անգամ թռիչք է կատարել 1952 թվականին և ԱՄՆ ռազմաօդային ուժերի ծառայության մեջ է մտել 1955 թվականին: Այն նախատեսված է մեծ հեռավորությունների վրա միջուկային և ավանդական հարվածներ հասցնելու համար: Այն ունի հինգ հոգուց բաղկացած անձնակազմ: 

Էդվարդսի ռազմաօդային բազան գտնվում է Մոխավե անապատում՝ Կալիֆոռնիայի հարավում, Լոս Անջելեսից մոտավորապես 160 կմ հյուսիս:


Leave a Comment