Oդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6 աստիճանով

Oդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6 աստիճանով

16 հունիսի 2026 – 12:14 AMT

PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում hունիսի 16-17-ին առավելապես կեսօրից հետո, 18-20-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 16-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում hունիսի 16-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է 28-30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան +22…+24 աստիճան։

Leave a Comment