ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից:
«Եթե ցանկանում եք ապրանք կամ ավտոմեքենա ներմուծել, արտահանել կամ պարզապես զբաղվում եք արտաքին տնտեսական գործունեությամբ, ապա այս հարթակը կօգնի Ձեզ րոպեների ընթացքում պարզել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ վճարներ պետք է կատարել կամ, առհասարակ, ինչ քայլեր են անհրաժեշտ Ձեր գործարքը վերջնակետին հասցնելու համար»,- նշված է գրառման մեջ:
Տեսանյութում ՊԵԿ աշխատակիցը ներկայացնում է ExIm-ի հնարավորություններն ու օգտագործման եղանակները։

Leave a Comment