
Հայկական ժամանակ. Ազգային ժողովի արտահերթ նիստեր կլինեն տարբեր օրակարգերով։ Դրանցից մեկը կլինի ընտրական ցենզի սահմանումը, այն է՝ ՀՀ քաղաքացին պետք է վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում, որպեսզի իրավունք ունենա մասնակցել ընտրություններին, որոշել մեր պետության ճակատագիրը։
Այս մասին հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ տեղեկացնելով, որ նախագիծն արդեն շրջանառվում է։
«Քաղաքացին, ում շահերի կենտրոնը գտնվում է ՀՀ-ում, ինքը պետք է ձևավորի պետության ապագան։ Քաղաքացին, ում շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունը չէ, ով չի ապրում Հայաստանում տևական ժամանակ և այդ ընտրության հետևանքն ինքն իր մաշկի վրա չի զգալու, ՀՀ-ում ապրողներն իրենց տեսանկյունից ասում են՝ ինչքանով է դա արդար։ ԵՎ դրա օրինակները եղան ընտրության ժամանակ, որ աոսւմ էին եկել ենք ընտրենք գնանք, ինչ կլինի մեզ չի հետաքրքրում։
Եվ այս հարցը մեր առաջ դրել են քաղաքացիները»,- ասաց Կոնջորյանը։