ՊՆ-ն չի վճարել վարժական հավաքների որոշ մասնակիցների գումարները. ԶԼՄ – armeniatoday.am

Պաշտպանության նախարարությունը չի վճարել վարժական հավաքների որոշ մասնակիցների՝ մայիս ամսվա համար նախատեսված գումարները, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի աղբյուրները հայտնել են, որ պաշտպանական գերատեսչությունից իրենց տեղեկացրել են, որ փոխանցումն ուշացումով կլինի։ 

Բացի այդ, հավաքների մասնակիցներին նաև անհանգստացնում է, որ ՊՆ հավաքին մասնիցների զինգրքույկները պահում են զորամասերում, առանց դրա պատճառը հայտնելու, գրել է պարբերականը։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հունիսի 15-ին հայտարարել էր, որ ընտրություններին նախորդող օրերին մի քանի հազար քաղաքացիների՝ Ռազմական ոստիկանության հաշվառումների հիմքով թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Զվարթնոց» օդանավակայում հերթափոխություն էին սկսել Ռազմական ոստիկանության աշխատակիցները և, ըստ տեղեկությունների,  Ռուսաստանից ժամանած մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին ուղարկում են պարտադիր 25-օրյա վարժական հավաքների։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր, որ սահմանային անցակետերում Ռազմական ոստիկանության աշխատակիցները միայն օժանդակում են զինկոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին հաշվառելու և պահեստազորայինների պատրաստության միջոցառումներում ներգրավելու գործում։

Leave a Comment