ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագիրը դեռ չի կնքվել. Մասուդ Փեզեշքիան


Միջազգային


Իրանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված համաձայնությունները կարևոր քայլ են պատերազմի ավարտի և բանակցությունների մեկնարկի համար, սակայն վերջնական համաձայնագիրը դեռևս չի կնքվել։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։

«Իրանը պատրաստվել է բոլոր հնարավոր սցենարներին, և կառավարության ուշադրության կենտրոնում է ժողովրդին ազնվորեն ծառայելը՝ համաձայնագրով կամ առանց դրա»,- նշել է նա։

Փեզեշքիանի խոսքով՝ ինտենսիվ բանակցություններից հետո հաստատվել է փոխըմբռնման հուշագրի տեքստը։

«Ամերիկայի անկեղծ մտադրությունը՝ հարգել Իրանի ժողովրդի իրավունքները, պետք է փորձարկվի գործնականում։ Գերագույն առաջնորդի հրահանգները մեծ դեր են խաղացել Իրանի ազգային շահերի պաշտպանությանն ուղղված դրույթներ ներառելու գործում, և դրա համար մենք շնորհակալ ենք նրան», – հայտարարել է Իրանի նախագահը։


Leave a Comment