Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը հնարավոր է նշանակվի Տավուշի մարզպետ. ԶԼՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը հնարավոր է նշանակվի Տավուշի մարզպետ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր մարզային աղբյուրներին։

Սիփան Փաշինյանը 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր էր «Իմ քայլը» դաշինքից, որից հետո, ըստ թերթի, Ուկրաինայում զբաղվում էր գործարարությամբ։

Տավուշի ներկայիս մարզպետը վարչապետի ամուսնության քավոր Հայկ Ղալումյանն է, ով «Քաղաքացիահան պայմանագիր» կուսակցության ընտրությունների նախընտրական ցուցակի 49-րդ համարն է։ ՔՊ-ն հունիսի 7-ին անցակցված խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել է 64 մանդատ։

Leave a Comment