Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ ստորագրված փաստաթղթից

Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ ստորագրված փաստաթղթից

Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի դադարեցման վերաբերյալ նախնական համաձայնագիրն արդեն ստորագրված է։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ CNN-ին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել ստորագրված փաստաթղթից։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը զբաղեցնում է «մոտ մեկուկես էջ» և շատ ընդհանուր փաստաթուղթ է։ Վենսը հավելել է, որ շատ մանրամասներ կհամաձայնեցվեն ապագա բանակցությունների ընթացքում։

«Մի շարք հարցերի շուրջ մենք ստիպված կլինենք մանրամասները մշակել բանակցությունների տեխնիկական փուլում, սակայն հուշագիրը ստեղծում է այն հիմքը, որի շրջանակներում իրանցիները օգուտներ կստանան գործարքից՝ կատարելով իրենց պարտավորությունները»,— ասել է նա։

Վենսի խոսքով՝ փաստաթղթի առաջին կետում նշվում է, որ Իրանը պարտավորվում է ձգտել «տարածաշրջանային խաղաղության և կայունության», ինչը, ըստ նրա, ներառում է «ահաբեկչական կազմակերպությունների» ֆինանսավորման դադարեցումը։

«Ամենակարևորն այն է, որ նրանք կտան ստուգելի պարտավորություն՝ միջուկային զենք չստեղծելու վերաբերյալ»,— ասել է Վենսը։

Նշենք, որ ըստ Axios-ի՝ «Փոխըմբռնման հուշագիրը» էլեկտրոնային ստորագրության միջոցով ստորագրել են Թրամփն ու Վենսը՝ ԱՄՆ կողմից, խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը՝ Իրանի։

Leave a Comment