Կատալոնական «Բարսելոնայի» 22-ամյա կիսապաշտպան Մարկ Կասադոն վճռական է տրամադրված կարիերան մեկ այլ իսպանական ակումբում շարունակելու հարցում։
Mundo Deportivo-ի տեղեկություններով, ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», քանի որ նպատակ ունի կանոնավոր խաղաժամանակ ստանալ, սակայն մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դեռևս իր վերջնական համաձայնությունը չի տվել այս տրանսֆերին։
«Բարսելոնան» պատրաստ է վաճառել իր խաղացողի տրանսֆերը 25-30 միլիոն եվրոյի դիմաց։ Նշենք, որ «Ատլետիկոն» կիսապաշտպանի համար պայքարում միակ հավակնորդը չէ. նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», Լևերկուզենի «Բայերը», «Ալ-Հիլալն» ու «Մոնակոն»։