Ըստ Axios-ի լրագրողի՝ ԱՄՆ-Իրան «Փոխըմբռնման հուշագիրը» էլեկտրոնային ստորագրության միջոցով ստորագրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ ԱՄՆ կողմից, խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը՝ Իրանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը հայտարարել է, որ համաձայնագիրը ստորագրված է։ Հորմուզի նեղուցն արդեն մասամբ բաց է։
«Այն ամբողջությամբ կբացվի մինչև ուրբաթ։ Հիանալի շփվում ենք Իրանի հետ։ Ցանկանում ենք տեսնել՝ կկարողանա՞նք կարգավորել իրավիճակը Լիբանանում․ թվում է՝ դրան վերջ չի լինելու։ Պետք է մի փոքր խոսենք «Հըզբոլլահի» հետ»,- ասել է նա։
