Ինչպե՞ս խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել են․

«Վարակներից պաշտպանվելու համար՝

  • Հաճախ և ճիշտ լվացեք ձեռքերը օճառով՝ ուտելուց առաջ, սնունդ պատրաստելու ընթացքում, դրսից տուն վերադառնալուց և զուգարանից օգտվելուց հետո
  • Օգտագործեք անվտանգ խմելու ջուր։ Եթե ջրի որակի վերաբերյալ կասկածներ ունեք, այն նախապես եռացրեք
  • Մրգերն ու բանջարեղենը մանրակրկիտ լվացեք անվտանգ խմելու հոսող ջրի տակ
  • Սննդամթերքը պահեք համապատասխան պայմաններում
  • Լիարժեք եփեք կամ տապակեք սննդամթերքը
  • Խուսափեք երկար ժամանակ սենյակային ջերմաստիճանում պահված սննդից
  • Հում և պատրաստի սննդամթերքի համար օգտագործեք առանձին տախտակներ, դանակներ և այլ պարագաներ խաչաձև աղտոտումը կանխելու համար
  • Սնունդ գնեք միայն վստահելի առևտրի կետերից և ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին

Ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և խուսափել ինքնաբուժումից։

Հիշե՛ք՝ սուր աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմքում անձնական հիգիենան, անվտանգ սնունդը և մաքուր ջրի օգտագործումն են»,-նշվում է հայտարարության մեջ։

Leave a Comment