Reuters. Թրամփը, Վենսը և Ղալիբաֆը հուշագիր են ստորագրել ԱՄՆ-ի և Իրանի միջև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և Իրանի մեջլիսի (միապալատ խորհրդարան) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ստորագրել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։

Ինչպես երևում է, փաստաթուղթը ստորագրվել է էլեկտրոնային եղանակով։ Նախկինում պաշտոնապես հայտարարվել էր, որ ստորագրումը տեղի կունենա հունիսի 19-ին։

Leave a Comment