Իրանի շուրջ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. Կալաս


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։

Ըստ նրա՝ այդ տեսակետին աջակցել են Եվրամիության երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում անցկացված հանդիպման ժամանակ։

Կալասը նշել է նաև, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ԵՄ-ում կոնսենսուս չկա, ինչի պատճառով նման միջոցներն առայժմ անհնար են։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment