UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանն արձագանքել է «UFC White House» մրցաշարի գլխավոր մենամարտում Իլիա Թոփուրիայի պարտությանը։
Այն բանից հետո, երբ Թոփուրիան ծանր վնասվածքների պատճառով հրաժարվել է շարունակել Ջասթին Գեյջիի դեմ մենամարտը, Ծառուկյանը սոցիալական ցանցերում կարճ գրառում է կատարել։
«Իլիա «Ես հանձնվում եմ» Թոփուրիա», – գրել է Արմանը՝ հրապարակմանը կցելով դեմքը ձեռքով ծածկող էմոջի։
Հիշեցնենք, որ մենամարտը դադարեցվել էր եզրափակիչ ռաունդից առաջ։ Թոփուրիան հրաժարվել էր դուրս գալ հինգերորդ ռաունդ, ինչի արդյունքում Գեյջին հայտարարվել էր հաղթող և դարձել UFC-ի թեթև քաշային կարգի լիարժեք չեմպիոն։