Սենսացիա UFC-ում․ Թոփուրիան տապալված է

Կայացավ UFC White House — Freedom 250 խառը մենամարտերի մրցաշարը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում UFC-ի անպարտելի չեմպիոն, 29-ամյա Իլիա Թոփուրիայի և ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի միջև տիտղոսային մենամարտն էր։

​Դիմակայությունն ավարտվեց չորրորդ ռաունդից հետո, երբ Թոփուրիան հրաժարվեց դուրս գալ եզրափակիչ ռաունդին՝ ստացած ծանր վնասվածքների պատճառով։ Դեռ երրորդ ռաունդի ընթացքում Իլիան լուրջ վնասվածքներ էր ստացել և տեսողության հետ կապված խնդիրներ ուներ, իսկ չորրորդից հետո իրավիճակն էլ ավելի բարդացավ։ Արդյունքում Ջասթին Գեյջին նվաճեց թեթև քաշային կարգի լիարժեք չեմպիոնական գոտին։

MMA-ում Թոփուրիան կրեց իր կարիերայի առաջին պարտությունը՝ նախորդող 17 հաղթանակներից հետո։ Ջասթին Գեյջիի ակտիվում այժմ կա 28 հաղթանակ և 5 պարտություն։

Leave a Comment