Գործն ավարտվել է Ռուսաստանի համոզիչ հաղթանակով․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը հաղթել է միջազգային արբիտրաժում Սև ծովում, Ազովի ծովում և Կերչի նեղուցում առափնյա պետության իրավունքների հայցով։ Այս մասին հրապարակել է  ՌԴ ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի հետ 10-ամյա դատավարության վերաբերյալ։

«Գործն ավարտվել է Ռուսաստանի համոզիչ հաղթանակով, նշված է նախարարության հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի տասնյակ հոդվածների խախտման մեջ ՌԴ-ին մեղադրած Ուկրաինայի բազմաթիվ պահանջները մերժվել են։

Հաագայի արբիտրաժային դատարանը մերժել է Կիևի` Ռուսաստանից որևէ «փոխհատուցում» պահանջելու` Ղրիմի ջրերում բնական պաշարների շահագործման համար հայցը: Ուկրաինայի փորձը՝ արևմտյան երկրների աջակցությամբ Կերչի նեղուցը «միջազգային» հայտարարելու, որը թույլ կտա ցանկացած պետության նավերի, այդ թվում՝ ռազմանավերի անցումը, նույնպես ձախողվել է:

Հաագայի արբիտրաժը մերժել է նաև Ղրիմի կամուրջը ապամոնտաժելու Ուկրաինայի պահանջը: Մերժվել են նաև Ուկրաինայի բոլոր մեղադրանքները՝ իբր Ղրիմի ջրային տարածքում Ռուսաստանի կողմից էկոլոգիային վնաս հասցնելու մասին»,- ասվում է հայտարարությունում։

Leave a Comment