Կոնգոյում Էբոլայի դեպքերը հասել են 782-ի, մահերի թիվը՝ 181-ի

Կոնգոյում Էբոլայի դեպքերը հասել են 782-ի, մահերի թիվը՝ 181-ի

Կոնգոյի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում Էբոլա վիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 782-ի, իսկ մահերի թիվը՝ 181-ի։ Գերատեսչության տվյալներով՝ բռնկումը կենտրոնացած է երկրի արևելյան Իտուրի նահանգում, որտեղ է գրանցվել դեպքերի ավելի քան 90 տոկոսը։ Վարակման դեպքեր են արձանագրվել նաև Հյուսիսային և Հարավային Կիվու նահանգներում, իսկ որոշ դեպքեր տարածվել են նաև հարևան Ուգանդա։ Հայտնի է, որ ներկայիս բռնկումը պայմանավորված է հազվադեպ «Բունդիբուգյո» (Bundibugyo) վիրուսով, որի դեմ դեռևս չկա հաստատված պատվաստանյութ կամ բուժում, ի տարբերություն «Զաիր» տիպի Էբոլայի, որը նախկինում առավել տարածված է եղել Կոնգոյում։

ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակը հայտնում է, որ Իտուրիում շուրջ մեկ միլիոն մարդ տեղահանված է հակամարտությունների պատճառով, ինչը դժվարացնում է վարակվածների հետ շփումների հայտնաբերումը։ Բացի այդ, առողջապահական աշխատողները հաճախ բախվում են տեղացիների դիմադրությանը և անվտանգության խնդիրների։ ԱՄՆ իշխանությունները, իրենց հերթին, հայտնել են, որ պատրաստվում են արտասահմանում վարակված ամերիկացիների համար ստեղծել կարանտինային կենտրոն Քենիայում, սակայն նախագիծը ժամանակավորապես կասեցվել է դատարանների որոշմամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment