«Եկեք մեկընդմիշտ սովորենք, որ պատերազմը ձախողում է»․ Իսպանիայի վարչապետ

«Եկեք մեկընդմիշտ սովորենք, որ պատերազմը ձախողում է»․ Իսպանիայի վարչապետ

Ավելի քան 7400 զոհ, որոնց մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ։ Հարյուրավոր ավերված տներ, դպրոցներ և հիվանդանոցներ։ Գների համատարած աճ և միլիարդավոր եվրոների վնասներ, այդ թվում՝ Եվրոպայում։ Այսպիսին է Իրանում հակամարտության արդյունքը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը նոր էջ կբացի Մերձավոր Արևելքում։ «Հուսով ենք, որ հայտարարված խաղաղության համաձայնագիրը կօգնի վերջ դնել այս անհեթեթությանը, որ այն կհարգեն բոլոր կողմերը և այդպիսով կնշանավորի Մերձավոր Արևելքում նոր դարաշրջանի սկիզբը։ Եկեք տոնենք։ Բայց չմոռանանք։ Եվ եկեք մեկընդմիշտ սովորենք, որ պատերազմը ձախողում է։ Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են», – նշել է նա։

Leave a Comment