Քիչ առաջ փրկարարները հայտնաբերել են կորած երեխայի մորը, ով հայտնել է, որ երեխաները՝ 7 և 12 տարեկան հարազատ քույրեր են: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզում ժամը 14:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ երեխա է ընկել Փամբակ գետը։
Հավելենք՝ ՆԳՆ-ից հայտնում են, որ ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ։