Փաշինյանն Աննա Հակոբյանին գործուղել է ԱՄՆ – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը գործուղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հակոբյանին գործուղելու համար Փաշինյանը որոշում է ստորագրել։

Հակոբյանը գործուղման կլինի հունիսի 26-ից հուլիսի 4-ը և Նյու Յորքում կմասնակցի առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը։ 

Ուղևորության հետ կապված ծախսերը, ներառյալ օրապահիկը և Նյու Յորքում կեցության ծախսերը, սահմանված կարգով կփոխհատուցվի վարչապետի աշխատակազմի հաշվին։

Հակոբյանը 2025 թվականին ևս մասնակցել էր այդ միջազգային միջոցառմանը՝ որը նա խորագրել էր՝ «Կրթվելը նորաձև է Նյու Յորքում»։

Փետրվարին Հակոբյանը հայտնել էր, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է, և ինքը հեռանում է կառավարական առանձնատնից: Փաշինյանն իր հերթին նշել էր, որ հանգանքով է վերաբերում այդ որոշմանը։

Ապրիլի 19-ին սոցցանցերում կադրեր էին հայտնվել, որտեղ Հակոբյանը կառավարական առանձնատանն էր։ Փաշինյանը պարզաբանել էր, որ ջանքեր է գործադրել հարաբերությունները վերականգնելու և ընտանիքը պահպանելու ուղղությամբ և հավելել, որ լիահույս է ընտանեկան միասնությունը վերականգնելու հարցում։

Leave a Comment