ՔԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 4 թեկնածուի հետախուզման մասին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ նրանց կալանավորելու մասին որոշումից հետո, հայտնել է Քննչական կոմիտեն։

Քրեական հետապնդում էր հարուցվել դաշինքի վեց թեկնածուի նկատմամբ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելուն օժանդակելը, պատժվում է մինչև 3 տարի ազատազրկմամբ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացում, պատժվում է մինչև 12 տարվա ազատազրկմամբ)։

ՔԿ տվյալներով՝ նախաքննության ընթացքում մեղադրյալներից 2-ը կալանավորվել են, իսկ ևս 4-ի նկատմամբ կայացվել են կալանավորման որոշումներ, ինչից հետո նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ավելի վաղ ԶԼՄ-ն հայտնել էր, որ պատգամավորներն են Հայկ Ավագյանը, Սասուն Բադոյանը, Արթուր Աբրահամյանը, Վահե Թավաքալյանը, Վահե Եղիազարյանը և Աշոտ Սահակյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքում հերքում են մեղադրանքները՝ կատարվածն անվանելով քաղաքական հալածանք։ Դաշինքում հայտարարել են, որ գործում են օրենքի շրջանակներում և ընտրակաշառք չեն կիրառում։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի խոսքով միայն ԱԺ ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, շտաբների պետերին ու պատասխանատուներին՝ թվով 150 անձ, ձերբակալել են։

Կարդացեք նաև՝

Սև PR ու Պանդորայի արկղ․ Հակոբյանը կանխատեսել է ընտրարշավի ամենաթեժ փուլը

Leave a Comment