Ողջունելով ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ համաձայնություն՝ Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն էր. քաղաքագետ


Քաղաքականություն


Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.

««Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար», Իքսում գրառում է արել Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ համաձայնությունը:

Լավ է, իհարկե, որ Փաշինյանը ողջունում է այդ համաձայնությունը: Հարցը տվյալ դեպքում այն է, թե ի՞նչ կապ ունի այստեղ Թուրքիան: Որովհետև, բոլոր մեդիահոսքերը խոսում էին բանակցային պրոցեսում Կատարի եւ Պակիստանի դերի մասն, բայց Թուրքիայի որեւէ հատուկ դեր, որը արժանի էր նշվելու, չի եղել:

Ու տպավորություն է, որ Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն է, ոչ թե համաձայնությունն ու իրական դերակատարները, առհասարակ»:


Leave a Comment