Մինչև 16 տարեկանների համար կարող է արգելվել սոցիալական ցանցերի օգտագործումը ՄԹ-ում

Մինչև 16 տարեկանների համար կարող է արգելվել սոցիալական ցանցերի օգտագործումը ՄԹ-ում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է սոցիալական ցանցերից օգտվելու նոր տարիքային սահմանափակումների մասին, ըստ որի՝ մինչև 16 տարեկան անձանց կարող է արգելվել մուտք գործել սոցիալական հարթակներ։

Վարչապետ Քիր Սթարմերը իր հայտարարությունը հրապարակել է X հարթակում՝ ընդգծելով, որ ժամանակակից տեխնոլոգիաները չափազանց խորն են ներթափանցում երեխաների առօրյա կյանք և դա այլևս անընդունելի է։ «Մենք վերադարձնում ենք երեխաներին իրենց մանկությունը», – նշել է նա։

Դրանք կվերաբերեն ոչ միայն սոցիալական ցանցերին, այլ նաև արհեստական բանականության վրա հիմնված չաթբոտներին։ Մեծ Բրիտանիան այս հարցում հետևում է Ավստրալիայի օրինակին, որտեղ արդեն ներդրվել է նման կարգավորում։ Ըստ այդ օրենքի՝ թվային հարթակները պարտավոր են վերահսկել օգտատերերի տարիքը, իսկ խախտումների դեպքում ընկերություններին սպառնում են խոշոր տուգանքներ՝ մինչև 32.3 միլիոն դոլար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment