Վալենսիայի դատարանը սեռական բռնության համար 8,5 տարվա ազատազրկման է դատապարտել «Էլչեի» 28-ամյա հարձակվող Ռաֆա Միրին։ Գործով անցնող երկրորդ մեղադրյալը՝ նույնպես ֆուտբոլիստ, դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման և տուգանքի։
Դատարանը նաև պարտավորեցրել է մեղադրյալներին վճարել ընդհանուր շուրջ 70 հազար եվրոյի փոխհատուցում տուժողներին, իսկ Միրի նկատմամբ սահմանվել է 10-ամյա արգելող հրաման՝ տուժողից 500 մետրից ավելի մոտենալու վերաբերյալ։
Միջադեպը տեղի էր ունեցել 2024 թվականի սեպտեմբերին ֆուտբոլիստի տանը կազմակերպված մասնավոր երեկույթի ժամանակ։ Դատավճիռը դեռ կարող է բողոքարկվել։
