Վանաձորում երեխան ընկել է Փամբակ գետը. ընթանում են որոնումներ

shamshyan.com  Լոռու մարզում այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 14:15-ի սահմաններում, արտակարգ պատահար է գրանցվել, երբ քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում մի երեխա հայտնվել է Փամբակ գետում։ Այս մասին գրում է Shamshyan-ը:


 


ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ստացված ահազանգից հետո մեկնարկել են որոնողական աշխատանքներ։ 


 


Ներկայումս գետի տարածքում որոնումներ են հարուցել բազմաթիվ քաղաքացիներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ և փրկարարներ։ Ըստ պատահարի վայրում գտնվող քաղաքացիների հայտնած տեղեկությունների՝ ջուրն ընկած երեխան շուրջ 15 տարեկան աղջիկ է, ընդ որում՝ առկա է ականատես, ով անձամբ է ֆիքսել նրա՝ գետն ընկնելու պահը։ 


 


Այս պահին իրավապահ մարմինների աշխատակիցները զրուցում են նշված քաղաքացու հետ, ինչպես նաև փորձում են ճշտել՝ արդյոք հարակից բնակելի տների բնակիչների շրջանում կորած երեխա կա։


 


 


 


 


 



 


 

Leave a Comment