Վանաձորում որոնում են Փամբակ գետն ընկած անչափահասին • Tribune.am

Այսօր՝ հունիսի 15-ին, Լոռու մարզում դեպք է տեղի ունեցել։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխա է ընկել Փամբակ գետը, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայրում իրականացվում են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են փրկարարներ, պարեկներ, համայնքային ոստիկաններ և քաղաքացիներ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ գետն ընկած երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է։ Ըստ առկա տեղեկությունների՝ կա ականատես, որը տեսել է դեպքի հանգամանքները։

Leave a Comment