Լեգենդար Մայք Թայսոնը Հայաստանում է

Լեգենդար Մայք Թայսոնը Հայաստանում է

15 հունիսի 2026 – 15:53 AMT

PanARMENIAN.Net – Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան։

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկն այցելել է Երևանի ռեստորաններից մեկը, որտեղից էլ տարածվել են նրա այցին վերաբերող կադրերը, հայտնում է Factor.am-ը:

59-ամյա Մայք Թայսոնն ավարտել է պրոֆեսիոնալ մարզական կարիերան 2005 թվականին։ Իր կարիերայի ընթացքում նա անցկացրել է 59 մենամարտ, որոնցից 50-ում հաղթանակ է տարել, իսկ 7-ում պարտություն է կրել։

Leave a Comment