ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համարում է շատ դժվար մարդ, ով պետք է շնորհակալություն հայտնի Վաշինգտոնին Իրանի հարցում իր ջանքերի համար։
«Նա շատ բարդ մարդ է: Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ, նա պետք է շատ շնորհակալ լինի մեզ սա անելու համար», – ասել է ԱՄՆ նախագահը «Նյու Յորք Թայմս»-ին տված հարցազրույցում ՝ խոսելով Նեթանյահուի մասին։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելը գոյություն չէր ունենա նույնիսկ երկու ժամ։