Վճռաբեկ դատարանի ներկայացուցիդատարանների ցանցի տարեկան համաժողովինչը մասնակցել է մարդու իրավունքների Եվրոպական դատարանի բարձրագույն

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետ Ժենյա Ստեփանյանը 2026 թվականի հունիսի 4-5-ը Ստրասբուրգում մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Բարձրագույն դատարանների ցանցի տարեկան համաժողովին։

Համաժողովը նվիրված էր «Բիզնեսը և մարդու իրավունքները» թեմայով քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ազգային դատարանների դերակատարությանը՝ բիզնես շահերը և մարդու իրավունքները երաշխավորելու տեսանկյունից, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության արդի մարտահրավերներին, շրջակա միջավայրի պաշտպանության և կորպորատիվ պատասխանատվության հարցերին։

Համաժաղովի ընթացքում քննարկվել են նաև դատական համակարգի թվայնացման արդի միտումները, արհեստական բանականության և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, փաստաթղթաշրջանառության և գործերի կառավարման ժամանակակից լուծումները՝ ուղղված դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը և արդարադատության մատչելիության ապահովմանը։

Համաժողովի ավարտին ներկայացվել են Բարձրագույն դատարանների ցանցի հետագա զարգացման և համագործակցության ընդլայնման հեռանկարները` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ազգային բարձրագույն դատարանների միջև մասնագիտական երկխոսության և փորձի փոխանակման առավել խորացման նպատակով։

Leave a Comment