ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը


 


Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձը՝ տեղեկացնելով, որ ազատությունից զրկման ժամանակահատվածում ձեռք է բերել մի շարք առողջական խնդիրներ։ Հայաստան վերադառնալուց հետո դիմել է բուժհաստատություն, անցել անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքներով ցուցվել են վիրահատություն, ֆիզիոթերապիա և այլ բժշկական միջամտություններ: 


 


«Քաղաքացին հայտնել է, որ ներկայում ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողանում ստանալ իրեն անհրաժեշտ բուժօգնությունը և խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ ցուցված բուժօգնությունն անվճար հիմունքներով ստանալու հարցում:


 


Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ քաղաքացու դիմումին անմիջապես ընթացք է տրվել և համապատասխան առաջարկ է ներկայացվել Առողջապահության նախարարություն:


 


Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում` հնարավորին սեղմ ժամկետում կազմակերպվել են բոլոր բժշկական հետազոտությունները և իրականացվել է անհրաժեշտ վիրահատությունը»,- ասվում է հաղորդագրությունում:


 


 ՄԻՊ աշխատակազմ


 


 



 


 

Leave a Comment