Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ


ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։


 


Մարթա Կոսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ինչը նաև լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ:


 


Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ժողովրդավարական քվեով ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատի հիման վրա հաջորդ շրջանում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի, եվրոպական ինտեգրման առաջմղման տեսլականին:


 


???????????????????? Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմներ և դրանց իրացման ուղղությամբ առաջիկա անելիքները:


 


Նախարար Միրզոյանը և հանձնակատար Կոսը մտքեր են փոխանակել հուլիսի 5-ին հանձնակատարի՝ Երևան այցի օրակարգի շուրջ:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:



 


 



 


 

Leave a Comment