Չորեքշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ կքննարկի ռուս-թուրքական համագործակցությունը՝ անվտանգության ամրապնդման ուղղությամբ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Այս տարվա հունիսի 17-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Կողմերը կքննարկեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը, այդ թվում՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը», – ասվում է հայտարարության մեջ։