Որտեղ է Արարատ Միրզոյանը. Կսկսենք Հայաստանի վերաբերյալ նախաճաշով․ Կայա Կալլաս •

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Լյուքսեմբուրգում։

Այցի շրջանակում նա մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ձևաչափով անցկացվող քննարկմանը։

Քննարկումների ընթացքում նախարարները անդրադառնում են տարածաշրջանային և միջազգային օրակարգային մի շարք հարցերի։

«Կսկսենք Հայաստանի վերաբերյալ նախաճաշով, մեզ կմիանա ՀՀ ԱԳ նախարարը», հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։

«Նրանք նոր են ընտրություններ անցկացրել։ Եվ մենք ականատես ենք եղել Ռուսաստանի կողմից աճող ճնշմանը, որ նրանք փոխեն իրենց ուղին։ Այդ պատճառով մենք պետք է աջակցենք նրանց, որպեսզի լինեն դիմացկուն»,- նշել է Կայա Կալլասը։

Leave a Comment