Եթե այս երկրում կա մի ընտրակեղծարար, դա դու ես, Նիկո՛լ. Իշխան Սաղաթելյանն ասում է, թե ինչու Փաշինյանը չի կարողանում հաշտվել ընդդիմության ստացած շուրջ 550000 քվեի հետ
«Ինչո՞ւ է կրկին sms ուղարկել իր ոհմակին, որ բոլորը հայտարարեն, թե ընդդիմության ստացած քվեն կեղծված է` մի նպատակով, որպեսզի ապալեգիտիմացնեն ընդդիմությանը, և դրանից հետո այն բոլոր հանցագործությունները, բռնաճնշումները, ապօրինություններն ընդդիմության և նրա ղեկավարների նկատմամբ լինեն արդարացված»,–ասում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն։