Մենք կսկսենք Հայաստանի վերաբերյալ նախաճաշով, մեզ կմիանա ՀՀ ԱԳ նախարարը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը։
«Նրանք նոր են ընտրություններ անցկացրել, և մենք ականատես ենք եղել Ռուսաստանի կողմից աճող ճնշմանը՝ փոխելու նրանց ուղին։
Այդ պատճառով մենք պետք է աջակցենք նրանց, որպեսզի լինեն դիմացկուն»,- ասել է Եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը։
Նրա խոսքով՝ այս հարցով ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկում ենք պարբերաբար, թե էլ ինչպես կարող է ԵՄ-ն աջակցել ՀՀ-ին, որպեսզի նախընտրած ուղղին չփոխվի։