
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեզ պետք է քաղաքակրթական առողջացում, մեզ պետք է վերադարձ դեպի ինքնություն, և քանի դեռ կան հայեր, ովքեր մոռանալով ցավը, տրորելով հավատը, անտեսելով իրենց դավաճանածներին, ուրանալով Բաքվի բանտում նստած եղբայրներին, «խաղաղություն» են գովերգում, մենք պետք է պահենք մերը, իսկականը, յուրահատուկը, բացառիկը, այն, ինչը մեզ ՀԱՅ է դարձնում:
Հ.Գ. Իհարկե, շատ վատ է, որ վնասվել է Կիև-Պեչորյան մայրավանքը: Իսկ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի մասին ի՞նչ կասեք»:
Աղբյուրը` Նաիրա Կարապետյան